Իշխանությունների պլագիատն ու դրա վտանգավորությունն ու ժամանակավրեպությունը

Կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով հնարավություն է տրվելու բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից: ՀՀ Կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Նախագծում նշված է, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։ Ի՞նչ է ստացվում:

Նախ նման նախաձեռնությամբ, մինչ Արցախյան երկրորդ պատերազմը, հանդես էլ եկել Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Այն ժամանակ, իհարկե, իշխանությունները անվարան, հերոսական կեցվածքով մերժեցին Լուսավորի նախաձեռնությունը: Եվ ինչպես տեսնում ենք ամիսներ անց իրենք են գրեթե նույնությամբ ներկայացնում սույն նախագիծը: Նախ քաղաքական և բարոյական առումով ընդունելի չէ իշխանությունների նման վարքագիծը, այսինքն՝ մերժել գաղափարը, այնուհետև այդ նույն գաղափարը, որն, ըստ էության, հեղինակային իրավունքով այլ ուժի է պատկանում, սեփականացնել, ներկայացնել Ազգային ժողով ու ըստ այդմ քաղաքական դիվիդենտներ հավաքել: Իմ քայլի պարագայում դա նորմալ է, նրանք կարող են ուրիշի աշխատանքն իրենց վերագրել ու էժան շոուներ կազմակերպել: Սակայն այս պատմության մեջ, ինչպես ասում են, մի մեծ «բայց» կա:

Եթե պատերազմից առաջ Լուսավոր Հայաստանի պատգամավորները հասկացել էին, որ նման նախագծի ընդունումը հրատապ է ու արդյունավետ լուծումներ է ենթադրում, ապա հիմա, հետպատերազմյան իրավիճակով պայամանավորված, դրա ընդունումն, ըստ էության, պայամանավորված է մի քանի հազար քվե ավել տանելու մոլուցքով: Պարզ է, որ մինչ պատերազմը և պատերազմից հետո իրողություններն այլ են, հետևաբար նմանատիպ կնճռոտ խնդիրների լուծման անհրաժեշտությունը պետք է բխի օբյեկտիվ իրականությունից: Ինչևէ, գրեթե կազմաքանդված բանակի ֆոնին իշխանությունները նախընտրական դրական տրամադրություններն իրենց կողմը թեքելու համար հերթական անարդյունավետ ու վտանգավոր նախաձեռնությունն են օրակարգ բերում, որն, ըստ էության, ժամանակավրեպ է մի կողմից և իրական կյանքում կիրառելու հավելյալ խնդիրներ է առաջացնում մյուս կողմից:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

 

Շարունակություն...

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները