Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին․ «Երրորդ ուժ»

Մարտի 31-ին տեղի ունեցավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ և ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։

Հանդիպմանը արդյունքում ընդունվեց հայտարարություն, ինչպես նաև հրապարակվեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու  ուղենիշներ։

«Գործարար կապերի խորհուրդն» այժմ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Գործարար կապերի խորհրդի»  հայտարարությունը

Ազգային կապիտալի պահպանություն ու վերահսկողություն

Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» հայտարարության շրջանակներում հանրության քննարկմանն է ներկայացվում Ազգային արժեքների պահպանման և Հայաստանի Հանրապետության՝ Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող կապիտալի արտահոսքի երաշխիքներին վերաբերող ապահովման հիմնախնդիրը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագիծը հնարավոր է տեսնել հետևյալ հղումով:

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները մանրակրկիտ ուսումնասիրել են ներկայացված նախագիծը և հանգել այն եզրակցության, որ այն ունի հետևյալ խնդիրները.

- Նախագիծն ամբողջությամբ իրավազուրկ է և ներկայացված հիմնավորումներն ու առաջադրված փոփոխություններն իմաստային առումով չեն բարելավում բաժնետիրական բնագավառում առկա խնդիրները:

Մասնավորապես,

Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվել ՀՀ կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման վրա: Ավելին՝ այդ հղումը վերաբերվում է վերոգրյալ որոշման հավելված 1-ի 47-րդ էջում նախատեսված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» ռազմավարական նպատակին:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը դատավարության խնդիրների կարգավորման մասին է: Սակայն, շարունակելով վերլուծությունը՝  նույն փաստաթղթի 48-րդ էջի 3-րդ կետում ներկայացված է հետևյալը.

«Ժամանակակից զարգացումներից հետ են մնում նաև կորպորատիվ իրավունքին վերաբերող իրավակարգավորումները, հատկապես՝ շուկայական հարաբերություններին ոչ համահունչ կազմակերպաիրավական ձևերի առկայության պայմաններում: Խոսքը հատկապես վերաբերում է տնտեսական ընկերակցություններին, որոնց վերաբերյալ կարգավորումները գործնականում չեն կիրառվում: Բացի այդ, վերանայման ենթակա են նաև կորպորատիվ իրավահարաբերություններ կարգավորող մյուս օրենսդրական ակտերը՝ «Սահմանափակ պատասխանատվության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին»՝ դրանցում կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներին համապարփակ անդրադարձ կատարելու համար:

Հարց առաջին՝

Ինչ կապ ունի «դատական» բարեփոխումները և «կորպորատիվ իրավունքը»՝ զավեշտալի և տարօրինակ համադրություն

Հարց երկրորդ՝

Անգամ եթե դիտարկենք առկա կապը «դատական» բարեփոխումների հետ,  ապա «կազմակերպաիրավական ձևեր» և «բաժնետիրացման ծրագիրը» ինչ կապ ունեն վերոգրյալի հետ:

-Նախագծով ներկայացված չեն իրավական ակտի ազդեցության գնահատումն ըստ ոլորտների՝ տնտեսության, ՓՄՁ, սոցիալական, հանրային ֆինանսների, բնապահպանության և այլ:

Առնվազն, ազդեցության գնահատման վերլուծությունը, հնարավորություն կստեղծեր գնահատելու առկա վիճակը և ներկայացված Նախագծի ընդունումից հետո ակնկալվող արդյունքները՝ քանակական և որակական:

Բացի այդ, վերլուծությունը հնարավորություն կստեղծեր հանրությանը՝ պատկերացում կազմելու ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություններում ինչ չափով ռեսուրսներ են տեղաբաշխվել:

Մասնավորապես,

ա/ Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ըստ ընկերությունների քանակի և նրանց կապիտալի մեծության՝ Հայաստանի Հանրապետության կապիտալով 100 տոկոս մասնակցությամբ, 50 տոկոսից ավելի մասնակցությամբ և մինչև 50 տոկոսի մասնակցությամբ: Արդյոք կատարվել է այդ կապիտալի գույքագրումը: Իսկ եթե կատարվել է, ապա ինչու չի ներկայացվում հանրությանը:

բ/ Անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող բաժնետիրական ընկերությունների ցանկը և դրան պետք է և պարտադիր է հանել և որևէ ձևով չընդգրկել առաջարկվող բաժնետիրացման ծրագրերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, առողջապահության, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության, ինչպես նաև այլ ռազմական նշանակություն ունեցող ոլորտները:

գ/ Անհարժեշտ է ներկայացնել այն բաժնետիրական ընկերությունները որոնց կառավարումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և այլ նմանատիպ սկզբունքների հիման վրա:

ՈՐՈՇՈՒՄ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ հորդորում և կոչ են անում.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին

Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և գործարար համայնքին

Հայ Ժողովրդին

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին:

Կարդացեք նաև՝ 
 
 
«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը
 
Տղե՛րք, ո՞ւր եք. եկեք միասին որոշենք` ինչպես մեր երկիրը տանենք դեպի զարգացում. Արտակ Թովմասյան

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները