«Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդիպում-քննարկման է հրավիրել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
 
«ՀՀ ազգային ժողովի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
պարոն Թունյան Բաբկեն Էդիկի (Babken Tunyan)
Հարգելի պարոն Թունյան,
Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին ժամանակաշրջանում հասարակության լայն շերտում բուռն քննարկման են արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարկ է նշել, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդը» լուրջ մտահոգություն է հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ուղարկված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» կողմից կատարված հայտարարության շրջանակներում հանրությանը քննարկմանն է ներկայացրել իր դիրքորոշումը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ https://bit.ly/3e9XSlf :
Ամփոփելով վերը շարադրվածը և ի նպաստ Հայաստանի Հանրապետության Ազգային արժեքների և պետականության պահպանմանը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի կարծիքը լսելի դարձնելու նպատակով, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները խնդրում են կազմակերպել հանդիպում-քննարկում՝ բարձրացված հարցին հանրության համար նպաստավոր լուծում տալու համար:
Խնդրում ենք հանդիպումը կազմակերպել մինչև ապրիլի 21-ը ներառյալ։
Հարգանքով՝
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնություն
Հետադարձ կապ
Էլ․ հասցե` [email protected]
Հեռ․` +374 43 00 52 66»,- ասված է հրապարակման մեջ:
 
 

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները