Միաբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ աշխարհ. Արայիկ Պարոնյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Լենինյան ԽՍՀՄ-ի փլուզումով և ելցինյան Ռուսաստանի նահանջով` ԱՄՆ-ն առավելություն ստացավ սառը պատերազմում և սկսեց ձևավորել միաբևեռ աշխարհ՝ իր միանձնյա լիդերությամբ։ Նրա այդ պլանները, սակայն, սկսեցին ձախողվել՝ Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ով նախ կանգնեցրեց Ռուսաստանի նահանջը, ապա մի քանի ուղղություններով անցավ հակահարձակման:
ԱՄՆ-ն իր ձևավորվող միաբևեռ աշխարհի պայքարը տեղափոխեց հետխորհրդային հանրապետություններ, որտեղ էլ իրականացրեց գունավոր հեղափոխություններ և Ռուսաստանին դուրս մղեց այդ տարածքներից (Վրաստան, Ուկրաինա), հետագայում այնտեղ, ՆԱՏՕ-ի անվան տակ, ամերիկյան զորքեր տեղակայելու համար և ավարտին հասցնելու «Անակոնդայի օղակ» օպերացիան, որը նպատակ ունի շրջապատել Ռուսաստանն այդ զորքերով և կազմաքանդել:
Բայդենի իշխանության գալով՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը թևակոխեց նոր ագրեսիվ փուլ․
• ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պայքարում ակտիվացրեց հակառուսական հիստերիան հետխորհրդային հանրապետություններում, որը զգացվեց նաև Հայաստանում՝ արևմուտքի գործակալների հակառուսական ելույթներով, Վրաստանում՝ Գրիբոյեդովի արձանը պղծելով, իսկ Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հրահրումով՝ հաշվի առնելով Դոնբասում տեղի ունեցող մարտական գործողությունները:
• Կեղծելով պատմությունը՝ փորձ է անում ազդել համաշխարհային կարծիքի վրա և Ռուսաստանը ներկայացնել որպես ագրեսոր, համաշխարհային պատերազմներ հրահրող ու սանձազերծող պետություն: Այդ նպատակով էլ՝ ԱՄՆ-ում պրոֆեսոր, պատմաբան Շոն ՄաքՄիքինի կողմից տպագրվել է «Ստալինի պատերազմը» վերնագրով գիրք (այն վաճառքի է հանվել ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը, ինչը պատահականություն չէ): Այս գրքում, կեղծելով պատմությունն, ինչպես նաև անտեսելով հիտլերյան նացիզմի կողմից մարդկության դեմ գործած ոճրագործությունները (համակենտրոնացման ճամբարներ, գազային կամերաներ, հրեաների հոլոքոստ), փորձ է արվում հերոսացնել նացիստական Գերմանիային և երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ԽՍՀՄ-ն ներկայացնել որպես չարիքի կայսրություն, ինչպես նաև մեղադրել Ռուզվելտին և Չերչիլին՝ Ստալինի հետ, ընդդեմ Հիտլերի, կոալիցիա կազմելու գործում: Նպատակն ակնհայտ է՝ զրկել Ռուսաստանին աշխարհաքաղաքական տերություն լինելու և նոր աշխարհակարգում տեղ ունենալու պատմական և բարոյական իրավունքից:
Նշեմ նաև, որ նույն ՄաքՄիքինը երկար տարիներ ապրել է Թուրքիայում և դասավանդել Անկարայի համալսարաններից մեկում, ուստի չի բացառվում, որ այստեղ կարող է լինել թուրքական հետք:
Ուշադրության է արժանի նաև ԱՄՆ-Չինաստան սաստկացող փոխհրաձգությունը: Բայդենը մեղադրեց Չինաստանին՝ ույղուրների դեմ գործած ցեղասպանության մեջ, ինչպես նաև մեղադրեց Սի Ցինպինին՝ բռնակալ լինելու մեջ՝ ուղիղ տեքստով ազդարարելով, որ Չինաստանը սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից միանձնյա հսկողությամբ միաբևեռ աշխարհի վերականգնման գործի համար:
ԱՄՆ-ի կողմից քայլեր են արվում Հեռավոր Արևելքում հակաչինական կուալիցիա ձևավորելու և այնտեղ միջին հեռավորության հրթիռներ տեղակայելու ուղղությամբ: Դրան հետևեց ԱՄՆ-Չինաստան փոխադարձ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև կայացավ Չինաստանի ԱԳՆ-ի այցը Թեհրան, որտեղ կնքվեց Իրան-Չինաստան քաղաքական, ռազմավարական և տնտեսական համագործակցության պայմանագիր, որով Չինաստանը պարտավորվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ տնքող Իրանում առաջիկա 25 տարվա ընթացքում կատարել 400 միլիարդ դոլլարի ներդրում, ընդ որում, ազգային արժույթի թվային Յուանի տեսքով, իսկ, ահա, ՌԴ ԱԳՆ Լավրովի՝ Պեկինում արած հայտարարությունը, որով Լավրովը ԱՄՆ-ին մեղադրեց միանձնյա նոր աշխարհակարգ ձևավորելու և ուրիշներին իրենց ամերիկյան ձևով դեմոկրատիան պարտադրելու փորձի մեջ, ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ի կողմից նոր՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցմանը հակակշիռ ձևավորվում է նոր բևեռ՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքով:
դիտվել է 46 անգամ
Լրահոս
Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»
Ամենաընթերցվածները