Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների. Արտակ Թովմասյանը մենակ կռիվ է տալիս

Այսօր մի պարզ հարց դարձել է հանրային և քաղաքական շրջանակների քննարկման առարկա։
 
Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների և արդյո՞ք դրանք կանխելու են երկրի գահավիժման ընթացքը։
 
Բոլոր այն ուժերը, որոնք ընդունեցին Նիկոլի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու մարտահրավերը, հավանաբար կարծում են, որ այո, հնարավոր է։ Լավ, բայց այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ կլինի, եթե վարչական ռեսուրսով, ստով ու կեղծիքներով, մանիպուլյացիաներով նորից հաղթի գործող իշխանությունը։ Այս հարցի պատասխանը գրեթե ոչ ոք չունի, բայց գնում են ընտրությունների։ Ակնհայտ չէ՞, որ Նիկոլի հաղթանակի դեպքում երկրի գահավիժումը ոչ միայն չի կասեցվի, այլև կարագանա։ Եթե պատերազմից հետո գործող իշխանությունները ունակ լինեին իրերի դասավորությունը բեկել դեպի դրական ուղղություն, ապա գոնե մի բան կանեին այս վեց ամսվա ընթացքում։ Ոչինչ չի արվել այս վեց ամսվա, էլ չեմ խոսում երեք տարվա ընթացքում, հետևաբար որն է երաշխիքը, որ ինչ-որ բան այս մարդիկ կանեն ընտրություններից հետո։ Չկա նման երաշխիք, հետևաբար ճգնաժամի հանգուցալուծման հիմնական մեխն այն էր, որ պետք է խորհրդարանական ուժերը ընտրեն նոր վարչապետ, որը կլինի խորհրդարանական և արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կողմից կոնսեսուսային կերպար, կձևավորվեր արհեստավարժների կառավարություն, որի հիմնական 3 գործառույթները պետք է լինեին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, երկիրը կյանքի բնականոն հուն տեղափոխելը՝ հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները, և երրորդ՝ հավասար պայմաններում, առանց քաղաքական լարումների արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Սա չեղավ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։
 
Այդուհանդերձ, վերը նկարագրված սցենարի տրամաբանությանը համապատասխան կարծես թե միայնակ կռիվ է տալիս  «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։ Պարզ լեզվով ասած՝ ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է՝ այս կառավարությունը ի զորու չէ ոչ միայն երկիր ղեկավարել (տեսանք այդ ղեկավարման հետևանքները) , այլև ազատ ու ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել։ Նախ այն պատճառով, որ իշխանությունների համար ամեն գնով հաղթելը կենաց հարց է, հաջորդը՝ հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ դեռ ընտրությունների՝ հաշվի առնելով պատերազմից չսպիացած վերքերը, դեռևս անհետ կորածների, գերիներ առկայությունը և վերջապես երրորդ՝ տարածաշրջանում եռացող գործընթացները, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև մեր բյուջեն պատրաստ չէ ընտրությունների համար նախատեսվելիք ծախսերին: Այս խնդիրները գործող կառավարությունը ի վիճակի չէ լուծելու և ապագայում ևս չի կարողանալու։ Պարզ է չէ՞, որ եթե մարդը մի բան չի կարողանում անել, ուրեմն չի կարողանում, իմաստ չկա ստիպելու, կամ ավելին պահանջելու։
 
Զավեշտն ու տարօրինակն այն է, որ Թովմասյանի՝ ընտրություններ այս փուլում չանցկացնելու կոչին, որն ի դեպ այս մտավախությունների և ռիսկերի օբեկտիվ արտացոլումն է, սվիններով են ընդունել ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք մինչև Նիկոլի խաղի կանոններն ընդունելը նույն քաղաքական գծի մեջ էին։ Ի՞նչ փոխվեց, մի քանի մանդատն ավելի կարևոր դարձավ, քան երկրի գոյության և զարգացման հա՞րցը։ Թովմասյանի դեմ արշավ է սկսվել, իբր նա հրաժարվում է ընտրություններից։ Պարզ է, որ չի հրաժարվում, այլ ասում է ձևավորենք պրոֆեսիոնալների կառավարություն քաղաքականապես լոյալ վարչապետով, նոր 6 -12 ամիս հետո հանգիստ պայմաններում անցկացնենք ընտրություններ։
 
Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ երկիրն այս վիճակով եթե գնաց ընտրությունների, ապա հետընտրական ցնցումներն անխուսափելի են լինելու, որի հետևանքները աղետալի կլինեն։
 

 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները