«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում Խոզնավարի համայնքապետի հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել, ասաց՝ նախ պետք է ճշտել, թե Խոզնավարի համայնքի ղեկավարն ո՞վ է։

«Ո՞վ է նա, ո՞ր կուսակցությունից է, դա էլ ճշտեք, հետո նոր ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Շատ հետաքիքր է՝ Խոզնավարի համայնքապետն ո՞վ է, որ նման բաներ է ասում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

168.am Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին խնդրեց մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի  այս ձևակերպումը՝ արդյո՞ք անվտանգության հետ կապված խոսելը կապ ունի որևէ կուսակցության հետ։

«Չեմ կարծում, որ սա ինչ-որ կուսակցության հետ կապ ունի։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ասեմ, որ այստեղ նորմալ է, մնացածը բանակային կորպուսի հետ պետք է քննարկվի, ես իրավասու չեմ այդ հարցերին պաատսխանել, ինձ կներեք»,- ասաց Ներսես Շադունցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ խորհուրդ կտար, որպեսզի որևէ մեկը ստեղծված իրավիճակը չկուսակցականացնի։

«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի, մենք որքանով կարողանում ենք, այդքան մեր գործն անում ենք։ Խոզնավարի ղեկավարն այս պահին առողջական խնդիրներ ունի։ Մեր պարագայում, մենք մեր գործին լավ ենք տիրապետում, բանակային կորպուսն էլ իր տեղում է»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

Նշենք, որ այսօր տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը՝ նշելով. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները