«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն ավտովթարի է ենթարկվել (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Lamborghini-ով հայտնվել է ավտովթարում, հայտնում է Sky Sports-ը։ Ակումբի մարզաբազայի մոտ նա դուրս է եկել երթեւեկելի մասից։
32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք չի ստացել եւ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հետ պատրաստվում է Անգլիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը «Բարնլիի» դեմ
Ընթացիկ մրցաշրջանում Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 9 հանդիպում, բաց թողել 2 գոլ։