Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Այս փաստը երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, խոստովանել, որ երկու օրից ավելի չեն կարողանում Հայաստանի սուվերեն տարածքում հեռացնել շուրջ 3,5 կիլոմետր խորացած թշնամական ստորաբաժանումները։

Մեկ ամբողջ օր իշխանությունն ու նրա աջակիցները բոլոր հնարավոր մեթոդներով հերքում էին ներխուժման փաստը, վիրավորում այդ մասին բարձրաձայնողներին, մեղադրում «մեդիատեռորի» մեջ, սակայն, վերջնարդյունքում, խոստովանում իրենց անճարակությունը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ էլ անցել էին բացահայտ հայհոյանքների, աջուձախ վիրավորանքներ էին շաղ տալիս Սյունիքի համայնքապետերի, նախկին մարզպետ, ներկայումս «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հասցեին։ Վերջինս ընդամենը ներկայացրել էր իրականությունը, այն փաստերը, որ ժամեր անց բառացի կրկնեց Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, Հակոբյանը հայտնել էր, որ նախօրեին 200-ից ավելի զինված ադրբեջանցի զինծառայողներ 3 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս ու տեղակայվել։ Մինչ Փաշինյանն ավելի ուշ կհաստատեր Վահե Հակոբյանի հայտնած տեղեկությունները, նրա կուսակից Անդրանիկ Քոչարյանն ասուլիս էր տվել ու արձագանքել Վահե Հակոբյանին։

«Վահե Հակոբյանն էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»,- ասել է Քոչարյանը։

Փաստացի պարզվեց, որ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս հերքողներն ընդամենը իշխանության՝ ջուր ծեծող սազանդարներ են, իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ նրանց հակաքարոզչության փորձն անփառունակ վախճան ունեցավ։ Պարզվեց նաև, որ Հայաստանում պաշտոնական գերատեսչություններն ընդամենը ապատեղեկատվություն են տարածում՝ դասեր չքաղելով վերջին պատերազմին իրենց ապատեղեկատվությունների պատճառով հասցրած վնասից, և կրկին ու կրկին ապացուցելով, որ պետք է հավատալ ոչ թե պաշտոնական ապատեղեկատվություններին, այլ ընդդիմադիրների հայտնած տեղեկություններին։ Տրամաբանական կլիներ, որ հանրությանը այդկերպ խաբել և մոլորեցնելուց հետո Անդրանիկը Քոչարյանը նստեր ուղղաթիռն ու զենքը ձեռքին գնար Սյունիք՝ սահմանները պաշտպանելու։

Սակայն նրանք վաղուց ապացուցել են, որ «փայլում» են միայն մեծ-մեծ փրթելուց, իսկ երբ կոնկրետ խոսքից գործի պիտի անցնեն, սովորույթի համաձայն՝ ցուցադրում են իրենց ապիկարությունն ու անճարությունը։

Արա Ադամյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները