Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Խաղաղ օվկիանոսի Ֆրանսիայի տարածքում գտնվող ափերի մոտ տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է Նոր Կալեդոնիայի Տադին քաղաքից 231 կիլոմետր դեպի արևելք: Էպիկենտրոնը գտնվել է 19,7 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: