Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն. Տեր-Պետրոսյանը կրկնել է Թովմասյանի միտքը

Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն։ Գործող իշխանությունները ապականում են ամեն ինչ, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունները սպառնում են նոր անկայունություն բերել Հայաստանի Հանրապետությանը։

Հայ ազգային կոնգրեսի համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ուշագրավ մի դիտարկում է արել։ Խոսելով երկրորդ և երրորդ նախագահների հետ համատեղ դաշինք կազմելու իր ձախողված նախաձեռնության մասին՝ առաջին նախագահը նշել է, թե առաջարկել է, որ իրենցից որևէ մեկը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ «Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ և կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ»,- նշել է Տեր-Պետրոսյանը՝ կրկնելով դեռ մեկ ամիս առաջ քաղաքական այլ գործչի հնչեցրած միտքը։

Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարության անհրաժեշտության մասին դեռ մեկ ամիս առաջ նշել էր նաև «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը: Նրա խոսքով, երկրում առկա անառողջ մթնոլորտի և քաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի «ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը թույլ կտա որոշակի ժամանակահատվածում հանդարտեցնել առկա վիճակը, կանխել տնտեսական կոլապսը: Թովմասյանը նաև մատնանշել էր, որ արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր հետևանքներ կունենա։

Երեկ էլ նա անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին, արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի նրանց սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»։ Պատերազմից վեց ամիս անց դեռ չի հաջողվել կայունացնել իրավիճակը, տնտեսությունը վերականգնելու ուղիներ մատնանշել, թեև գիտակից քաղաքական գործիչները ահազանգում են վտանգների մասին։ Հայաստանը զարգանալու շանս կարող է ունենալ միայն ճգնաժամային կառավարության ձևավորման դեպքում։

Արամ Սահակյան

 
դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները