Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին։

Նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք քննարկումներ։ Հերթական առցանց հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնելու բնապահպանական, սոցիալական, գենդերային այն խնդիրներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման տարբեր փուլերում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերում մեծապես կարևորվում են բնապահպանական, սոցիալական խնդիրները։

«Նշված հարցերում մեր փորձառությունն ու գիտելիքները հիմնված են տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դոնոր կազմակերպությունների կիրառած քաղաքականությունների վրա։

Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մեջ այս հիմնախնդիրները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Ժամանակն է, որ մենք միջազգային արդի մոտեցումներով նայենք այս խնդիրներին և պատշաճ գնահատական տանք դրանց ճանապարհաշինության ոլորտում»,- ասել է տիկին Ղալեչյանը։

Քննարկմանն ընդգծվել է, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ առկա է համագործակցության մեծ փորձ, և ԱԶԲ կողմից հայ մասնագետների համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական, բնապահպանական, անվտանգության ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ԱԶԲ տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ԱԶԲ խորհրդատուների խմբի բնապահպանական անվտանգության գծով մասնագետ Էնդրյու Թեյլորը,  ԱԶԲ խորհրդատուների խմբի սոցիալական և գենդերային մասնագետ Մանոշի Միտրան խոսել են սոցիալական, բնապահպանական, գենդերային երաշխիքների կարևորության, ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրների և դրանց լուծման տարբերակների, երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքային, իրավական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային և գործանական փոփոխությունների մասին։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական և գենդերային հարցերի տեղական փորձագետներ։

 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները