Միրզոյանը կարգապահական միջոցներ կիրառեց մի քանի պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ կրքերը թեժացել են ԱԺ-ում և պատգամավորները բավականին ժամանակ չէին կարողանում հանդարտվել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոցներ կիրառեց պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Գևորգ Պետրոսյանի, Արայիկ Աղաբաբյանի նկատմամբ։ Պատգամավորները զրկվեցին այսօրվա նիստին ներկա լինելուց։