Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացվեն
Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա-Երևան- Օդեսա երթուղով չվերթեր:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
