«Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից». «Այլընտրանքային նախագծեր խումբ»


2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Աշոտ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին եւ կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային:

2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներքին ռեսուրսների (խնայողությունների) հաշվին, ինչը, բնական է, երկար շարունակվել չէր կարող։

Թե ինչն է ստիպել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, լինելով շահույթ հետապնդող կազմակերպություն, պարզապես հրաժարվել իր հիմնական գործառույթից ստացվող միջոցներից եւ աշխատել վնասով, դժվար է ասել։ Դրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրճատել է ներդրումների ծավալները։ Սրա հետեւանքը պատկերացնելու համար պետք է հասկանալ, որ այս ընկերության կողմից կատարվող ներդրումների կրճատումը ենթադրում է համակարգի աշխատանքի վատթարացում, ինչն էլ բերում է գազի մատակարարման ոլորտում բնական կորուստների աճի։

Սակայն վերջին հաշվով սակագնի որոշման մեթոդաբանության համաձայն, գազի կորուստների փոխհատուցումը ներառվում եւ ներառվելու է սակագնի հաշվարկում։

2019թ. դեկտեմբերի 19-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը նշել էր, որ գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ եւ ինչ ծավալով կարելի է անցկացնել։ Այժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ.-ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ.-ին։ Գլխավոր տնօրենի խոսքերով, դեռ պարզ չէ, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք եւ ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար, նշելով, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում էր միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի հստակեցրեց ժամկետները, նշելով, որ հիմա ընթանում են քննարկումներ, եւ այս պահին հայտ ներկայացնելու որեւէ պատճառ չկա։ Մինչդեռ չի բացառվում, որ հայտ կներկայացվի ապրիլի 1-ից հետո։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր տարի կատարված ներդրումները փոխհատուցվում են հաջորդ տարվա սակագնով՝ մաշվածության եւ շահույթի միջոցով։ 2018-2019թթ. ընթացքում «Գազպրոմ Արմեինա» ՓԲԸ կողմից իրականացված ներդրումները դեռեւս չեն փոխհատուցվել, որովհետեւ թե՛ 2018 թվականին, թե՛ 2019 թվականին սպառողներին մատակարարվող բնական գազի սակագնի վերանայում չի եղել։ 2019թ. հունվարի 1-ից, ընդհանուր առմամբ, կուտակել ենք մոտ 30 մլն դոլար պարտք եւ 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դեռ կշարունակենք պարտք կուտակել։

Արդյունքում ստացվում է, որ սակագնի որոշման ձգձգումը մի կողմից բերելու է պարտքերի կուտակման եւ հետո անդրադառնալու է սակագնի վրա, մյուս կողմից բացասական միջավայր է ստեղծում բիզնեսի համար, քանի որ նրանք չեն կարող գոնե մեկ տարվա կտրվածքով կանխատեսել հնարավոր ծախսերը։

Մի բան ակնհայտ է, գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից, սակայն կախված կուտակվող պարտքերից դրա արժեքը կարող է տարբեր լինել

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները