25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված անհավասարությունների կրճատմանը

ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել։

«FMO հոլանդական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունը և անցած ճանապարհը բավականին տպավորիչ է։ 2014թ․-ին կնքված 15մլն ԱՄՆ դոլարի առաջին պայմանգիրը սկիզբ դրեց երկու ֆինանսական հաստատությունների միջև համագործակցությանը։ Այսօր մենք նոր պայմանգիր ենք կնքել FMO հոլանդական զարգացման բանկի հետ՝ այդպիսով վարկային միջոցները հասանելի դարձնելով միկրո ձեռնարկությունների, երիտասարդների, կին ձեռներեցների, ագրոբիզնեսների և ՓՄՁ-ների համար։ Այս վարկային միջոցների նպատակն է ֆինանսների հասանելիության ընդլայնման, հավասար հնարավորություների ապահովման և անհավասարությունների  կրճատման միջոցով հասնել կայուն զարգացման նպատակներին»,-ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց․ «Մենք ԱրարատԲանկին ճանաչում ենք որպես ռիսկերի կառավարման ուժեղ համակարգ և բարի համբավ ունեցող շրջահայաց բանկ: Այս նոր վարկային միջոցները հնարավորություն են տալիս շարունակել աջակցել ԱրարատԲանկին և այս դժվարին ժամանակներում ձեռք մեկնել Հայաստանի տնտեսության առավել խոցելի հատվածին»։ 

FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում և շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը և բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն և ջրային տնտեսություն:  Ավելի  քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:

Ավելին՝  www.fmo.nl

ԱրարատԲանկ                                                                                 
ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների
  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները