Պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ անընդունելի շռայլություն է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանում հակառուսականությունը մի տեսակ «մոդայիկ» է։ Սա ոչ թե զարմանալի, այլ ցավալի փաստ է։ Ինչո՞ւ ցավալի, քանի որ անվտանգային ու գոյութենական նման սպառնալիքներ ունեցող երկրում, ինչպիսին մերն է, քաղաքական օտար քամիների ներքո աշխատող ուժերն ու շրջանակները, սպասարկելով աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահեր, առաջին հերթին հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը, մեր քաղաքացիների ապագան, մեր ինքնիշխանությունը։ Հարյուրավոր տարիներ Ռուսաստանը մեր տարածաշրջանում եղել է այն միակ պետությունը, որն անգամ աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակներում կայուն ու հետևողական աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին, իսկ հետագայում նաև հայկական պետությանը։

Դա նաև տեսանելի էր 44օրյա պատերազմի օրերին։ Այսօր, երբ հայկական պետությունը կանգնած է լինել-չլինելու ճամփաբաժանին ու ներկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ընտրություններ են նշանակված, պետք է արձանագրել, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք իշխանություն ստանալու հայտ են ներկայացրել, պետք է առաջնահերթ մեկ հիմնական հարցի անդրադառնան. 44-օրյա պատերազմից հետո էականորեն թուլացած ու խոցված մեր երկիրը, որ շրջապատված է թշնամի երկրներով, որոնցից մեկը՝ Ադրբեջանը, արդեն այսօր ՀՀ-ի տարածքը մի քանի կետում անեքսիայի է ենթարկել, պետք է կարողանա հասկանալ՝ ո՞վ է իր իրական դաշնակիցը, ով՝ գործընկերը, ով՝ թաքնված հակառակորդը։

Եվ այդ օրակարգը քաղաքացուն պիտի ներկայացնեն ընտրությունների արդյունքում իշխանություն ստանալու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը. օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այսօր, առավել քան երբևէ, վճռորոշ նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների կայուն և դինամիկ զարգացումը: Ձևավորման սկզբնական փուլից առ այսօր «Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է:

Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն, որը հիմնվում է առկա հետևյալ իրողությունների վրա: Նախ՝ պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցություն, որն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը այդ փոխգործակցության արտացոլումն է ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական առումով։

Ռուսական ռազմաբազան է այսօր փաստացիորեն ապահովում ՀՀ-ի անվտանգությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ուղղությամբ՝ այդ թվում՝ Սյունիքում իրավիճակի սրման ռիսկերը կառավարելու մասով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, որը ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկն է։ ՀՀ-ն ռուսական «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի՝ աշխարհում առաջին և, ըստ տեղեկատվության, դեռևս պաշտոնապես հաստատված միակ ներկրողն է, ինչպես նաև Հայաստանն ունի ռուսական «Սու-30 ՍՄ» կործանիչներ, «ՏՈՐ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային և Ս-300 ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր և այլն։ Ըստ Ռազմական ծախսերի և խաղաղության ապահովման «Sipri»-ի 2020 թ.-ի հրապարակած զեկույցի, 2015-19 թթ. Հայաստանը զենքի ներմուծումն իրականացրել է գրեթե միայն Ռուսաստանից։ Անկախությունից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանում ամենախոշոր ներդրողը։

 

Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը ՀՀում 2018 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5,2 մլդ դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 3,9 մլդ։ Այս ցուցանիշով ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված օտարերկրյա կապիտալում առաջին տեղում է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 1400-ի։ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է. այն մեր պետության համար ապրանքների և ծառայությունների իրացման կարևորագույն շուկա է։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի աշխատանքային միգրանտների հարցը։ Հայաստանից աշխատանքային միգրանտների 85%-ը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ երկրներում, որոնց մեծամասնությունը՝ ՌԴ-ում։ Վերջիններիս կողմից ամեն տարի դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները կազմում են 1,2մլդ դոլար, ինչը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 12-15 % (մինչև 2020 թ. համավարակի տվյալներ)։ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը:

ՌԴ-ում 2010 թ.-ին անցկացված մարդահամարի տվյալներով, այդ երկրում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազար հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայ համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2,5 միլիոնը։ Նշյալ իրողությունները ոչ միայն փաստում են, թե ՌԴ-ն ինչ որակի ու խորության կարևորություն ունի ՀՀ անվտանգության ու զարգացման օրակարգում, այլև արձանագրում, որ այդ հարաբերությունները զարգացման ու ամրապնդման մեծ ներուժ ունեն։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին վստահության մանդատ ստանալու մրցապայքարում քաղաքական ուժերը իրենց ծրագրերում և ընտրական գործընթացներում պետք է առաջին հերթին հիմք ընդունեն ՀՀ ազգային շահերն ու նրա բնական դաշնակիցների հետ հարաբերություններում առկա իրողությունները և միայն դրա հիմքով առաջարկներ անեն ընտրողներին։ Արկածախնդրությունը անվտանգության ու արտաքին քաղաքականության մեջ ճակատագրական է, ու հենց նման հավատամքի ու պրոֆեսիոնալ մոտեցման կրող է մասնավորաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը
Ամենաընթերցվածները