Փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան:
Մանրամասն՝ shamshyan.com
