Հայաստանի մասնատման ծրագրին Երեւանի արձագանքը չպիտի ուշանա

Սահմանների շուրջ քաշվռտուքը հրատապ է դարձնում Հայաստանի ռազմավարական պատասխանը: Սա սոսկ անկլավը անկլավի դիմաց տալու կամ սահմանագծի ճշտման տեխնիկական խնդիր չէ: Հայաստանի ռազմավարության բացակայությանը հակառակ թշնամին առաջնորդվել է որոշակի տեսլականով, որի ծիրում էլ, մասնավորապես, Արցախը օտարելու հայտ է ներկայացրել [Պուտին. Ղարաբաղի կարգավիճակը անփոխ է մնալու, 1]: Անհրաժեշտ է առանց ավելորդ հուզականության դիտարկել կացության գոնե խոշոր բաղադրամասերը, որքան էլ տհաճ դրանք լինեն: Ահավասիկ բաղադրամասերից մեկը, աշխարհագրականը

 

Երբ ամիսներ առաջ Լրագիրը ներկայացրեց թշնամական մի սխեմատիկ քարտեզ, ոմանք տարակուսեցին: Իրականում քարտեզը հենց այդ տեսլականի մոտավոր պատկերն էր: Սահմանային ոտնձգությունները չսպասեցրին իրենց: Ասպարեզում հայտնվեց նաեւ նոյեմբեր 9-ի Հայտարարության հավելվածը հայտնի եռյակի անունից: Խոսնակ Պեսկովի ծամածռությունները միայն խտացնում են վտանգը:

 

Սահմանազատման եւ սահմանանշման, ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը ենթադրում է ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորում: Ի հաշիվ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման:

Դա դեռ բոլորը չէ՝ նաեւ ի հաշիվ միջազգային միջավայրում երկրի աշխարհագրական կղզիացման, հաղորդակցության գծերի եւ տնտեսության օտար վերահսկողության, բանակը ենթարկելու, փսի-պատերազմով ժողովրդի հավաքական հոգեբանությունը խեղելու եւ, իբրեւ հաջողության հուսալի ապահովագրում, ի հաշիվ հայկական պետական ինքնիշխանության վերացման:

 

Նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը շտապել է «մեղմել» Փաշինյանի ստորագրելիք եռակողմ հայտարարությունը, այն անվանելով «պատահական կրակոց»: Կրակողի ինքնության վերաբերյալ պարզաբանումներ առայժմ չեն տրվել | kremlin.ru

 

Իր բնույթով քաղաքակրթական ջրաբազան-գծի ձեւավորման պրոցեսը կարելի է բնութագրել իբրեւ Հայաստանի Հանրապետության «արցախացում»: Որպես ունիվերսալ եղանակ ընտրված է լարվածության օջախների առաջացումը եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացումը»: Օջախների շուրջ տեղակայվող հենակետերը եւ դրանց կապող ռազմավարական աղերսներն ապահովելու են գծի անընդհատությունը: Արարատից դեպի Վայոց ձոր, այնուհետեւ Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ ձգվող գոտին երեւակայական չէ, միանգամայն շոշափելի է: Ստեփանակերտի օդային հենակայանը ստանձնելու է Անդրկովկասից Ռուսաստանի ետքաշման կառավարման եւ մարտական մատակարարման առաքելությունը:

2021-ի շեմին ռուս բավականին հայտնի մասնագետ Ստանիսլավ Տարասովը իրականացվող նախագիծը կոչել է «Հայաստանում ՖՍԲ երկրորդ էշելոն» [Regnum, 2]: Մեկ այլ հրապարակախոս՝ Դմիտրի Կուլիկովը, այն անվանել է «ռուս-թուրքական նոր սահման» եւ Հայաստանին կոչ արել որոշել, թե նոր սահմանի որ կողմում է գտնվելու՝ լինելու է գոտու ակտիվ բուֆեր-շարունակություն, թե ենթադրյալ հակառակորդին օժանդակող տարածք: Արդյոք ռուսական մտքի ծնունդ «ադրբեջանը» համաձայն է ռուսների հանդեպ գոնե չեզոք լինել, կարծում ենք պարզ չէ ոչ այդ երկուսին, ոչ էլ Անդրկովկասում իր անալի «կաշան» եփած նախագահ Պուտինին:

Գործողությունները կրկնում են Միջին Ասիայում Ռուսական կայսրության XIX դարի հայտնի «կաուֆմանյան» գաղութարար մարտավարությունը եւ, արդեն կարմրած Ռուսաստանի՝ 1919-1921 թվականներին իմպերիալիստական արշավանքը ընդդեմ Վիլսոնյան սահմանների հավակնող անկախ Հայաստանի: Ժամանակի կրկնության մոդելով առաջնորդվող ռուսական ռազմավարությունը այժմ Հայաստանի առջեւ կենաց ու մահվան խնդիր է ստեղծել: Նույնպիսի խնդիր կա նաեւ Ռուսաստանի առջեւ, ինչի մասին դեռ կխոսվի:

Աշխարհագրական բաղադրիչի անգամ թռուցիկ դիտարկումը, կարծում ենք, բավարար է մասնատման ծրագրերին Հայաստանի եւ առհասարակ համահավաք հայության հակազդեցության ռազմավարությունը ուրվագծելու համար: ՌԴ-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների յուրահատկության, դրանցում այսպես կոչված «ադրբեջանի» դերի, ինչպես նաեւ «Լավրովի գծից» արեւմուտք եւ արեւելք՝ Արցախում ապրող հայ բնակչությանը վերապահված ճակատագրի հանգամանքը հուսով ենք քննել առաջիկայում: Հայրենիքը չի զիջվելու, «ճակատագիրը» մերժվելու է:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները