«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտագի առջեւ». Արտակ Թովմասյան

Մեր առջեւ ծառացած խնդիրները մեզ ստիպում են նախկինում երբեք քաղաքականությամբ զբաղված մարդկանց դառնալ ակտիվ մասնակիցներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։

«Այդ պատճառով ես հրավեր եմ ուղարկել բոլորին, որոնք այսօր ներկա են, որ փորձենք միասին գտնել լուծումներ այս վիճակից դուրս գալու համար, իհարկե, համաձայն մեր երկրի Սահմանադրության»,- նշեց նա։Թովմասյանի խոսքով՝ ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտանգի առջեւ. «Այս ֆիլմը մեզ հիշեցնում է հենց մեր օրերը։ Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագիր կնքած իշխանությունը մեզ այսօր կրկին կանգնեցրել է կապիտուլյացիոն պայմանագրի առջեւ։ Եթե նոյեմբերի 9-ի պայմանագիր 44-օրյա պատերազմի արդյունք էր, ապա հիմա չկա ոչ մի կռիվ ուղղակի առանց որեւէ կրակոցի ներխուժած թշնամին փորձում է մեզ թելադրել իր ցանկությունները մեր երկրում։ Նրանց նպատակն է Զանգեզուրի միջանցքը եւ դրան հասնելու են»։

Արտակ Թովմասյանը էկրանին պատկերածված քարտեզների միջոցով ներկայացրեց չորս պատկեր՝ այն Հայաստանը, որն ունեինք նախքան այս իշխանությունների գալը, այն Հայաստանը, որն ունենք այժմ, այն Հայաստանը, որն երազում էինք ունենալ եւ չորրորդն այն քարտեզն է, եթե ադրբեջանցիները ստանան իրենց ցանկացած միջանցքը. «Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ փոխվարչապետը հպարտանում է, որ սեփական երկրում կարողանում է մի կետից մյուսը տեղափոխվել։ Նա հասել է Սեւ լճի մոտ եւ հպարտանում է, որ դա իրեն հաջողվել է անել։ Մենք մեր երկրում ապահով չենք, մեր երկիրն այժմ բաց դռներ են բոլորի համար՝ առաջինը մեր թշնամու։ Մենք պարտվել ենք բոլոր դաշտերում։ Որեւէ առարկայական աջակցություն արտաքին աշխարհում մենք այժմ չունենք»։

Նա նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ փրկել Հայաստանը. «Կարեւորագույն հարցերից մեկն է նաեւ սփյուռքի հարցը։ Սփյուռքի բոլոր ընկերներս էլ մտահոգված են, բայց նրանք բոլորը կորցրել են հավատն այս իշխանությունների հանդեպ։ Առաջնահերթ մենք պետք է վերականգնենք սփյուռքի հավատը, պետք է համախմբվենք, որովհետեւ այդ դեպքում ենք մենք հաղթելու։ Մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանին տալիս են, թե ինքն ինչ պետք է անի, նա դա ուսումնասիրելով, անում է դա եւ շարժվում առաջ։ Առավոտյան 08։30 գնում է աշխատանքի, ժամը վեցին գնում է տուն, ինչպես միջազգային ընկերությունում աշխատող նորմալ մենեջերը։ Բայց այսօր մեր երկրին դա պետք չէ, մեր երկրին պետք է ղեկավարություն, որը ձեռքերը կքշտի եւ կաշխատի գիշեր-ցերեկ։ 5 տարի էլ աշխատենք էլի քիչ է լինելու՝ այս վիճակն ուղղելու համար։ Ուկրաինան այս վիճակի մեջ է արդեն 17 տարի, կհիշեք՝ 7 տարի անց ինչ ցնցումներ եղան։ Նույն բանը մեզ մոտ է ստացվում։ Ես այս նույն բաներն ասել եմ նաեւ 2018 թվականին մեր կառավարության որոշ անդամների։ Պատերազմի առաջին օրերին իրենք ինձ այդ հարցը տվեցին՝ պարոն Թովմասյան այս բոլորը դուք կանխագուշակել էի»։

Արտակ Թովմասյանը նշեց, որ հիմա ակտիվ լինելու ժամանակն է. «Մենք դրա համար զգուշացնում, ասում էինք՝  հասկացեք, պասիվ մի եղեք, եթե ակտիվ, որովհետեւ հիմա ակտիվ լինելու ժամանակն է։ Մեծամասնությունն ասում էր՝ ես քաղաքական չեմ, քաղաքականության հետ գործ չունեմ, տղերք ես գործ ունեի՞ քաղաքականության հետ։ Մենք հիմա գտնվում ենք քաղաքական բուտերբրոտի մեջ, դրա մեջ տարբեր հետաքրքրություններ կան՝ մեր ներքին քաղաքական, տնտեսական, արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական։ Եթե մենք հիմա չմիաբանվենք, չհասկանանք՝ մենք ինչ ենք ուզում եւ ինչն է լինելու մեր փրկությունը, մենք հաստատ կունենանք այդ կորուստները»։

 
դիտվել է 32 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները