Մրցունակ թիմ, սկզբունքային գործիչներ․ Ովքեր են Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում

Առաջիկա երկու օրերին պարզ կդառնան ընտրական ցուցակները, որ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները ներկայացնելու են արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է մրցունակ թիմ ներկայացնել անձանց, ովքեր կարող են ձայներ բերել ընտրացուցակին։ Բացառություն չէ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջին եռյակը հանրությանը քաջ ծանոթ գործիչներ են։ 

Մայիսի 26-ին քաղաքական ուժերը ԿԸՀ կներկայացնեն իրենց ընտրացուցակները, ապա կսկսեն հրապարակել դրանք։ Հայաստանյան ընտրողը ունի մեկ կարևոր առաքելություն, ուսումնասիրել առաջադրված թեկնածուներին, գնահատել նրանց անցած ճանապարհն ու սկզբունքայնությունը, չսխալվել ևս մեկ՝ ճակատագրական անգամ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն է, իսկ երրորդ հորիզոնականում հայտնի լրագրող Նարինե Դիլբարյանը։

Нет описания.

Հայաստանյան քաղաքական դաշտի երկու հնաբնակները լավ հայտնի են մեր ընտրողներին, երբևէ չի եղել առիթ նրանց ստվերային որևէ գործարքի, հանցավոր որևէ պայմանավորվածության մեջ մեղադրելու։ Մշտապես աչքի են ընկել պարկեշտությամբ, իրենց սկզբունքային դիրքորոշումների ներկայացմամբ։  Արամ Սարգսյանը տասնամյակներ շարունակ է հայտնի մեր ընտողներին։ ՀԴԿ-ն հայ-ռուսական սերտ համագործակցության համոզված կողմնակիցն է, Արամ Սարգսյանը եղել է ԱԺ պատգամավոր, բազմաթիվ ելույթներ ունեցել, կառավարման լուրջ փորձ ունի։

Նարինե Դիլբարյանը մինչ վերջերս «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն էր, սակայն այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով լքեց կուսակցությունը և միացավ բարերար Տիգրան Արզաքանցյանի թիմին։ Հաշվի առնելով Տիգրան Արզաքանցյանի լայն կապերն արտերկրում, ունեցած կշիռն ու հեղինակությունը, ընտրացուցակի մյուս ներկայացուցիչների քաղաքական վարկը, կարելի է ենթադրել, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հավակնում է լուրջ ներկայացվածություն ունենալ քաղաքական դաշտում։

Արամ Գալյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները