Չեն դիմում ՄԱԿ ԱԽ, որովհետեւ կատարում են Կրեմլի հրահանգները

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

 

Ազգային ժողովում տարբեր պատգամավորներ իրենց դժգոհությունն են հայտնել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ-ի արձագանքից կամ դրա բացակայությունից, սակայն ԱԺ նախագահը հայտարարեց, որ չի կարծում, թե ՀՀ դաշնակից երկրները չեն կատարում իրենց պարտականությունները, քանի որ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, մեխանիզմներ և ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակվում է: Մյուս կողմից, կարծիքներ են հնչում, որ շատ արագ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ձեր կարծիքով, ո՞րն է այս հապաղման պատճառը և արդյոք ՀԱՊԿ-ը դեռ մեխանիզմներ ունի գործարկելու:

 

ՀԱՊԿ-ը գործում է շատ ճիշտ, տրամաբանորեն, և շատ ճիշտ է ասում Արարատ Միրզոյանը, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, որոնք կատարում են ՀԱՊԿ-ի, հետևաբար Ռուսաստանի, հետևաբար ԿԳԲ-ի ու Կրեմլի ցուցումները, հրահանգներն ու հրամանները: Այդ տրամաբանության մեջ ամեն ինչ շատ ճիշտ է: Դա ռուս-թուրքական դաշինք է, ռուս-թուրքական ծրագիր է, որը 100 տարվա վաղեմություն ունի և թարմացվեց 6 ամիս առաջ Արցախում հայերի արյամբ։ Հիմա դրա հերթական զոհը պետք է դառնա Սյունիքը, ամեն ինչ ծրագրավորված է: Օրացուցային ճշգրտությամբ տեղի են ունենում հարձակումներ Հայաստանի սահմանների երկայնքով: Ես կանխատեսել եմ, որ դա շարունակվելու է նաև Նախիջևանի կողմից, չեմ բացառում նաև ահաբեկչական գրոհներ Երևանում սլավոնական տեսքով, կարճ կտրած մազերով մեր սիրելի «զբոսաշրջիկների» կողմից: Այնպես որ, մարդիկ, ինչպես օրինակ, պարոն Միրզոյանը, դեռ սպասելիքներ ունեն, ճիշտ են, մենք պետք է դեռ սպասենք ահուսարսափի ՀԱՊԿ-ից և հարակից կառույցներից: Դա է հիմնական պատճառը, թե ինչու ռուս-թուրքական դաշինքի հայանուն սպասավորներն ու մատակարարները չեն շտապում դիմել։ ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իրանն ու Հնդկաստանը, այն համաշխարհային, աշխարհաքաղաքական ուժերն են, որոնք կարող են և ի վերջո փրկելու են մեր երկիրը: Ուղղակի նրանք փնտրում են հենվելու մի կետ Հայաստանում: Այդ կետը նրանք չեն գտնի ոչ կառավարության, ոչ Ազգային ժողովի, ոչ Հայաստանի հատուկ ծառայությունների, ոչ էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներսում:

 

Այդուհանդերձ այս հապաղման պատճառը ո՞րն է:

Պատճառն այն է, որ մեր իշխանությունը պարտավորություններ ունի պուտինյան Ռուսաստանի այդ ահաբեկչական խունտայի առջև: Իրենք վաճառել են մեր երկրի շահերը, մեր ազգի ապագան սեփական իշխանությունը պահելու դիմաց: Նրանք հապաղում են, որովհետև նման հրահանգ չեն ստանում: Ընդհակառակը, նրանք ստանում են հրամաններ ամեն կերպ խոչընդոտել որևէ գործողության, որը միտված է միջազգային կազմակերպությունների, մեր իրական արևմտյան դաշնակիցների միջամտությանը: Այդպես եղել է պատերազմի ժամանակ, երբ Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջարկում էին խաղաղապահներ, առաջարկում էին զենք-զինամթերք, առաջարկում էին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն: Դա հիբրիդային պատերազմի տեսքով շարունակվում է նաև այս զինադադարից հետո:

Մենք տեսնում ենք լարվածություն Սյունիքում, Գեղարքունիքում և այդ ֆոնին ՀՀ իշխանությունների արձագանքը, որ ՀԱՊԿ-ից այն կողմ որևէ լուծում չեն տեսնում: Սա որքանո՞վ է պայմանավորված սպասվող ընտրություններով: Այսինքն եթե չլիներ նախընտրական իրավիճակը, արդյոք իշխանությունը այլ քայլերի կդիմեր:

Եթե  ընտրությունները որևէ նշանակություն ունենային, և այդ ընտրություններն իրենց իսկապես անհանգստացնեին, նրանք իհարկե, նման սրիկայություն չէին անի: Նրանք կփորձեին մարդկանց սրտերը շահել, ձայներ բերել, բայց երևում է, որ նրանք թքած ունեն այդ ամենի վրա: Ըստ երևույթին, դավաճանության հրահանգ պարտադրելու ուժը ավելի մեծ է, քան անգամ պաշտպանական բնազդը, ուստի նրանք գործում են թվացյալ անտրամաբանական ձևով: Որովհետև բացատրել, թե ինչպես կարող է որևէ ազգի իշխանությունը գործել սեփական ազգի դեմ, դժվար է: Սա նշանակում է, որ ընտրությունները ոչ մի նշանակություն իրենց համար չունեն, իրենք հույս ունեն ընտրվել ոչ թե ՀՀ քաղաքացիների ձայներով, այլ ինչպես իր նախորդները, ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ: Սա լավագույն ապացույցն է նրա, որ իրենք գործում են անթույլատրելի դավաճանության տրամաբանությամբ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները