Սահմանամերձ Խոզնավարի գյուղապետը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկով է հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը։
«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:
Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ եթե պետությունը չի կարողանում իր գործառնություններն իրականացնել, գուցե ռուսը գա` կանգնի ու թշնամուն հետ մղի։
Ավելին ՝ այստեղ
