Հայկական բանակում չծառայած աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկի հայտարարությունը

Տարածել!!!!

Բաց նամակ ՀՀ քաղաքացիներին ու պատկան մարմիններին

Սիրելի հայ ժողովուրդ, ՀՀ իրավասու պաշտոնատար անձինք

Ես պրոֆեսիոնալ բռնցքանարտիկ Էրիկ Բազինյանն եմ: 16 տարեկանից ապրում եմ Կանադայում: Իմ կարիերայի ընթացքում վարել եմ 25 մենամարտ և 25-ում էլ հաղթել եմ: Եղել եմ մինչ 24 տարեկանների՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Այս տարի պայքարելու եմ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:

Չնայած նրան,որ ապրում եմ Կանադայում և մենամարտերս անցկացնում եմ Կանադայում և Ամերիկայում, միշտ հադես եմ եկել Հայաստանի եռագույնի ներքո և բարձր պահել մեր դրոշն ու «ՀԱՅ» անունը:

Ցավոք, գտնվելով այստեղ՝ օբյեկտիվ պատճառներով չեմ կարողացել կատարել իմ քաղաքացիական պարտքը ու ծառայել հայկական բանակում: Ներկա պահին իմ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված. գտնվում եմ հետախուզման մեջ:

Արդեն 10 տարի է, ինչ չեմ եղել իմ հայրենի հողում և, բնականաբար, դեռ չեմ էլ կարող հայրենիք գալ. կարոտը խեղդում է, սակայն անզոր եմ որևէ բան անել…

Ես արդեն կազմել եմ ընտանիք և ունեմ 3 տարեկան տղա ՝ Էդուարդս, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարող թողնել ընտանիքս, մարզական հաջողակ կարիերաս ու վերադառնալ Հայաստան՝ ծառայության:

Չեմ ուզում ծեծված բառեր ասել, բայց ես էլ իմ ուժերի ներածին չափով եմ ճանաչելի դարձնում Հայաստանը՝ իմ ծառայությունը երկրին մատուցելով բազմահազար հայրենակիցներիս հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով:

Միշտ երկրիս օգնել եմ հնարավորությանս չափով թե բռնցքամարտում, թե բռնցքամարտից դուրս:

44- օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակի տարատեսակ օգնություն եմ ուղարկել մեր զինվորներին, ինչի մասին բոլորն են քաջատեղյակ:

Իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով դիմել եմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սկսած պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանից, վերջացրած՝ Ազգային ժողովի պատգամավորներից: Ես խնդրել եմ վերացնել հետախուզումը, որպեսզի կարողանամ մուտք գործել իմ հայրենիք, կարոտս առնել, կարողանալ փորձս ներդնել մեր սպորտի զարգացման մեջ, օգնել ֆինանսապես, կարողանալ մարզվել իմ երկրում մեծ մենամարտներից առաջ, բայց, ցավոք, մերժվել եմ. Բոլոր դռները փակել են իմ առաջ:

Անկեղծորեն չեմ հասկանում իմ նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը: Մի՞թե հանցանք եմ գործում՝ ամեմ անգամ բարձր պահելով մեր եռագույնը:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին՝ խնդրանքով, որ ինձ հնարավորւթյուն տան՝ վերադառնամ հայրենիք: Պատրաստ եմ կատարել օրենքով սահմանված բոլոր ֆինանսական պարտավորություններս՝ ի փառս և ի հզորություն մեր բանակի:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր միշտ իմ կողքին են, թեկուզ ոչ ֆիզիկապես:

Ես հպարտ եմ, որ հայ եմ, դա իմ արյան մեջ է, և չեմ կարծում՝ վատ կամ դժվար բան եմ ցանկանում ու խնդրում իմ հայրենիքից:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և կարդալու համար: Հուսով եմ մի օր կհանդիպենք մեր սիրելի Հայաստանում:

Սիրով՝ ձեր Էրիկ Բազինյան

 

 

 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»
Ամենաընթերցվածները