ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվեց մանկական ձայներով. Բանկը հյուրընկալեց իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաև իր ընկերոջը: Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել բանկային տեխնոլոգիաներին և բանկային որոշ պրոդուկտներին, պլաստիկ քարտերի պատրաստման գործընթացին և անձնական քարտի տվյալների գաղտնիության պահպանման կարևորությանը: Երեխաներին պատմեցին, թե ինչ քարտատեսակներ է թողարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն է անկանխիկ վճարումների առավելությունը: Էքսկուրսիոն խումբը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու բանկոմատի աշխատանքի գործընթացին. մանուկները կարողացան տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունի բանկոմատը ներսից, և ինչպես է տեղի ունենում կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաները ծանոթացան նաև վճարային տերմինալների առավելություններին և անկանխիկ վճարումներ կատարելու դրանց գործառույթներին:

Нет описания.

Էքսկուրսիան Բանկում ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև՝ համեղ. էքսկուրսիայի ավարտին Բանկի բացօդյա ատրիումում կազմակերպվեց գեղեցիկ և համեղ հյուրասիրություն:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի առևտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին Բանկը ներկայացրեց  Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens և Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրեց Visa Teens և Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:

Нет описания.

Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների երեխաների համար Բանկը տոնական միջոցառում էր կազմակերպվել Երևանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում, որտեղ աշխատակիցները հնարավորություն ունեցան իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել մաքուր օդում և վայելել հաճելի երեկո: Բանկը երեխաներին պարգևեց ժպիտներ և դրական էմոցիաներ՝ նրանց համար կազմակերպելով հետաքրքիր խաղեր, շոու-ծրագիր, ներկայացում և, իհարկե, հյուրասիրություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները