Հանրային քննարկման է դրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։

Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ԿԿՏՀ-ն, փաստահեն քաղաքականության մշակման և իրականացման անընդհատ զարգացող և թարմացվող կարևոր գործիք է։ Այն հնարավորություն է տալիս կրթության ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել` կարևորելով հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը:

Նախագծի վերաբերյալ շահագրգիռ կառույցները, կազմակերպություններն ու հետաքրքրված քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 17-ը:

Անահատական տվյալների պաշտպանությունը ԿԿՏ համակարգում

Նախագծով սահմանվում է, որ ԿԿՏՀ–ում կընդգրկվեն ՀՀ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։ Անձնական տվյալները ԿԿՏՀ համակարգում հավաքագրվում, մշակվում և պահվում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։

Ողջ տեղեկատվությունը պահվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու ընթացակարգը սահմանվում է օրենսդրությամբ: ԿԿՏՀ վարումն իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։

Տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացնում են ուսումնական հաստատությունները` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ անհրաժեշտության՝ մուտքագրված տվյալների մեջ փոփոխությունը կատարվում է 5-օրյա ժամկետում:

Որպես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մասնակից՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին ողջ տեղեկատվությանը։ Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու և Երևանի քաղաքապետարանը ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը:

Պետական կառավարման մարմինները տեղեկատվություն ստանում են՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։

ԿԿՏ համակարգի կառուցվածքը

ԿԿՏ համակարգի կառուցվածքում ներառված են նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգերը։

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը կատարվում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և դրանք էլեկտրոնային միասնական համակարգում հրապարակելու միջոցով:

Կրթության ոլորտի թվայնացում

Վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման և մի շարք այլ գործընթացներ` մասնակի և ամբողջական բաղադրիչներով: Այժմ ընթացքի մեջ է ավարտական վկայականների` ատեստատների տրամադրման գործընթացի թվայնացումը:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները