«Կապ չունի՝ գոլդ է, թե ոչ, 36 հազար դրամ արժողությամբ համարանիշներից սկսած գողանում են»

Վերջին շրջանում նոր թափ են ստացել ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը։ Ահազանգ կա, որ Երևանի տարբեր վարչական շրջաններից հանցագործներն ավտոմեքենաների վրայից հանում են համարանիշները, հետո գրություն թողնում մեքենայի վրա։ Ըստ այդ գրությունների՝ վարորդը պետք է Տելեգրամով կամ Viber-ով կապ հաստատի նրանց հետ և որոշակի գումարի դիմաց հետ ստանա իր մեքենայի համարանիշները։

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջին շրջանում այս դեպքերը քննարկման առարկա են։ Մարդիկ հարցադրում են անում՝ մի՞թե ոստիկանությունը չի կարողանում բացահայտել, թե ովքեր են այս գողությունների հեղինակները։

 

Վարորդները առաջ են քաշում այն հարցը, որ պետք է պետությունն այնպիսի կարգավորում ստեղծի, որ համարանիշ գողանալն անիմաստ կլինի։ Հիմնական առաջարկությունն այն է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է գողացված համարանիշների փոխարեն անվճար տրամադրի նույն համարանիշները։

 

«Այս բիզնեսը կծաղկի այնքան ժամանակ, քանի դեռ գումարը վճարում եք և համարները հետ ստանում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ արդեն մի քանի դեպք է եղել, որ պայմանավորված գումարը փոխանցելուց հետո վարորդից նորից են գումար ուզել, բայց «վերջում բլոկում գնում են՝ առանց համարները տալու»։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը գրառում էր արել «Համարանիշների գողություն կատարողները հասան Դավթաշեն վարչական շրջան: Այնքան են գայթակղվել, որ նույն բակից միանգամից մեկից ավել մեքենաների վրայից են հանում»։

Lragir.am-ի հետ զրույցում Տիգրան Քեյանն ասաց, որ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկ կա, բայց դրա ընդունումը ձգձգվում է։ «Այդ առաջարկը հետևյալն է՝ գողացված համարանիշների փոխարեն նույն համարանիշները պետք է անվճար տրամադրեն քաղաքացիներին։ Դրանով արդեն գողություն իսպառ կվերանա»,- ասաց Քեյանը։

Նա մանրամասնեց այս գողությունների մեխանիզմը «Գողանում են, ինչ-որ համար են թողնում՝ Տելեգրամ ալիքով կամ Viber-ով կապվելու համար։ Այդ համարանիշի համար պայմանավորվում են, գումարը փոխանցում են, տեղն ասում են, գնում վերցնում են։ Դեպքեր են եղել, որ գումարը վերցրել են, տեղը չեն ասել»։

Տիգրան Քեյանի խոսքով՝ օրեցօր համարանիշների գողության մասին ահազանգերն ավելանում են, իսկ իրավապահ մարմիններն ասում են, որ չեն կարողանում հայտնաբերել հանցագործներին։

«Ինձ թվում է, որ այդ գումարը գնում է այնպիսի հաշվեհամարի վրա, որի նկատմամբ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել իրավապահները։ Դրա համար էլ դժվար է պարզել։ Ինձ թվում է՝ դա մեկ խումբ չէ, տարբեր են, որովհետև տարբեր ձեռագրերով են աշխատում»,- ասաց նա։

Տիգրան Քեյանը նաև նշեց, որ գողացված համարանիշների դիմաց վարորդներից 20 հազարից մինչև 70 հազար դրամ գումար են պահանջում։ Կար տեղեկություն, որ հիմնականում, այսպես կոչված, «գոլդ» համարանիշներն են թիրախում։ Բայց Տիգրան Քեյանն ասաց․ «Կապ չունի՝ գոլդ է, թե ոչ, 36 հազար դրամ արժողությամբ համարանիշներից սկսած գողանում են»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները