Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում կարգելվի մեքենաների կայանումը
Հանրապետության հրապարակում hունվարի 22-ից կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։