Սիրիայում զինյալները գնդակահարել են քաղաքապետին
Կիրակի գիշերը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի Օթման քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է զինյալների կողմից:
Այս մասին տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստառադիոհեռարձակման գործակալությունը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունում իր աղբյուրին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ահաբեկիչները կեսգիշերից հետո գնդակահարել են Ֆեյսալ Ավադ Ալյավային, Օթմանի քաղաքապետին: Նա տեղում մահացել է», - հայտնում է հեռուստաալիքը: