Խաչիկ Ասրյան. Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուստի «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին

«Հայոց Արծիվների»  պահանջը. Չեղարկե՛լ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:

Հայտարարություն

Հերո՛ս Հայ ժողովուրդ

Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր Հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը, համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային - Քրիստոնյա իշխանություն:

Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Արծվատուն կենտրոնական գրասենյակում, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության որոշումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին տեղում չսատկացնի կամ չվռնդի Հայոց սուրբ հողից, ուրեմն բացառվում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ից սկսած, Հայաստանում իրականացնի նախընտրական քարոզարշավ, առավել ևս բացառվում է, որ հունիսի 20-ին մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, նույնիսկ, այն դեպքում, երբ «Հայոց Արծիվները» վերջին 30 տարիների ընթացքում իր կազմակերպած շուրջ 2.000 ռազմահայրենասիրական միջոցառումների կատարյալ արդյունքներով, բազմահազար նվիրյալ անդամներով, լրջագույնս պատրաստվել էր մասնակցել Ազգային Ժողովի այս արտահերթ ընտրություններին:

Հիշեցնում եմ, որ Երկիր մոլորակում բնակվող բոլոր ժողովուրդների առաջ մեզ շուն անվանած մեր ոխերիմ թշնամին՝ խառնածին Ադրբեջանը, սույն թվականի մայիսի 12-ին իր բանակի ստորաբաժանումներով Սյունիքում և Գեղարքունիքում հատել էր Հայաստանի պետական սահմանը և խորացել մեր Հայրենիքի տարածքում՝ օկուպացնելով Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ՝ անընդհատ ահաբեկելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

Եվ, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե Հայաստանում ադրբեջանցիների կողմից  որևէ բնակավայր գրավված չէ, ուստի կարող ենք ընտրություն անցկացնել, մենք կպատասխանենք նրանց, որ դա նույնն է, թե ասենք՝  քանի դեռ Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերը գրավված չեն ադրբեջանցիների կողմից, ուրեմն կարող ենք  քվեարկություն կազմակերպել: Ավելին, իսկ, եթե մինչև սույն թվականի հունիսի 20-ը Ադրբեջանի զինված հրոսակները գրավեն Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղական բնակավայրեր, ի՞նչ ենք ասելու այդ ժամանակ: Ասելու ենք, որ այդ բնակավայրերում մարդիկ չե՞ն ապրում և թող ընտրություննե՞ր կազմակերպվեն: Իհարկե՛, ո՛չ:

Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ:

Գուցե, քարոզարշավ իրականացնող որոշ կուսակցություններ շատ ուրախ են, որ Հայաստանի գործող իշխանության թուլամորթության պատճառով Հայաստանի տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և այդ կուսակցությունները հնարավորություն ունեն թիրախավորել Փաշինյան Նիկոլին, իսկ ինձ համար, որպես ազգային-պետական-ռազմական գործչի, մեր սուրբ Հայաստանի տարածքների օկուպացիան ողբերգություն է, ու մեզ համար առաջնայինը ոչ թե իշխանատենչությունն է, այլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը:

Կո՛չ ենք անում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին. միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ավելին է, քան Հայաստանում անցկացվելիք ցանկացած ընտրություն, ուստի, սթափվե՛ք, մի՛ գայթակղվեք այս արտահերթ ընտրություններով: Եկեք համախմբվե՛նք ամբողջ ազգով, չեղարկե՛նք ընտրությունները, Հայաստանի Սուրբ հողից վռնդենք մեզ՝ հայերիս շուն անվանած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին և միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպենք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ ու մասնակցենք:

Քանի որ, այս պահի դրությամբ, խառնածին Ադրբեջանի կողմից օկուպացված է մեր Սուրբ Հայաստանի տարածքները ու այն  դեռևս ազատագրված չէ, ուստի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը այս պահից սկսած չի իրականացնելու նախընտրական քարոզարշավ և չի մասնակցելու սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, վերահաստատում ենք սույն թվականի մայիսի 14-ին մեր կողմից հրապարակված հայտարարությունն առ այն, որ, եթե Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ հայոց ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել Ադրբեջանի բանակի զինյալ  հրոսակներին, ապա 2016 թվականի ապրիլյան պատերազմի ամենասկզբից մասնակցած և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ամենասկզբից մասնակցած ու Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծը անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին զինե՛ք  և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք    ճիճուների կեր:

Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ, բոլորիս համար արտահերթ ընտրություններ կազմակերպելու և մասնակցելու պայմանը այսուհետ պետք է լինի մեկը. ազատագրել Հայաստանի օկուպացված տարածքներն ադրբեջանցիներից, հետո նոր կազմակերպել ու մասնակցել արտահերթ ընտրություններին, և վե՛րջ:

Հավատքո՛վ, Ուժե՛ղ, Միասնակա՛ն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության  նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները