Զինվորներին մեր չափով օգնելու համար, մենք մեր պարտքը համարեցինք օժանդակել որոշ խնդիրների օպերատիվ լուծելու համար. «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ

Այսօր գաղտնիք չէ , որ սահմանային  դիրքերում ,  մեր սահմանապահների  ծառայությունն  անցնում է անմխիթար պայամններում, այդ են փաստում  ըստ դիրքապահներից մեզ  հասած   լուրերի: «Առաջադեմ Հայաստան»   քաղաքացիական նախաձեռնությունը հավատարիմ մնալով իր գաղափարներին և սկզբունքին  իր դիրքորոշմանը համաձայն , առաջնահերթությունը տալով բանակին ու ամուր կանգներլով զինվորի կողքին, հերթական անգամ  իրականացրեց ծրագիր, որի մասին արդեն մամուլում օրեր առաջ հրապարակվել էր:

 Շարժման  նախաձեռնության հիմնադիր ղեկավարներից ` Տիգրան Անեյանը ով օրերս ժամանել էր  ԱՄՆ-ց  Հայաստան,  Սահամանային իրավիճակին տեղում  ծանոթանալու, ինչպես նաև զինվորներին աջակցելու նպատակով: Նա եղել է Սյունիքի մարզի Գորհայք համայնքի սահանամերձ դիրքերում՝ կարևորելով   44 օրյա պատերազմից հետո  ստեղծված   իրավիճակը   զինվորի կողքին ամուր   կանգնելով ,  բանակի բարոյահոգեբանական վիճակը  էլ ավելի ամրապնդելու  նպատակով:

Ինչպես տեղեկացանք նախապես ձեռք է բերվել համաձայնեցում «Առաջադեմ Հայաստանի»  քաղաքացիական շարժման  ղեկավարության և վերոհիշյալ սահմանապահ  ղեկավարության հետ , համապատասխան  օգնությունը նպատակին ծառայեցնելու համար:

Ծանր  պատերազմական  խառնաշփոտը դեռ չավարտված ,  ըստ պարոն Անեյանի  մեր սահամաները պահող զինվորներն այս պահին նույնպես պատրաստակամ են իրենց, ողջ ներուժով պաշտպանել հայրենի հողը  թշնամուց ,   մեկ թիզ հող  չզիջելու  սկզբունքով   պատրաստ են կյանքը  զոհաբերելու : Սակյան  քաղաքացիական նախաձեռությունը հավատարիմ մնալով իր  որդեգրած  մոտեցումներին  անաչառություն պահելով փաստում է  քաղաքական բոլոր  ուժերի  բացթողումները, այդ է  վկայում  շարժման  ներկայիս գործունեությունը : Իսկ այդ բացը   լրացնելով քաղաքացիական նախաձեռնությունը ի ցույց է դնում հանրությունը,  որպեսզի  պարզ դառնա այն աշխատանքների կատարումը , որը կարող էր իրականցվել քաղաքական ուժերի կողմից մասնավորապես   հոգալ զինվորի կարիքները ՝   քամուց , ցրտից  և անձրևի տակ մնացողի կողքին կանգնելով : Բարձրացնելով զինվորի   կյանքի որակը, ապահովվելով նրա  կենսապայմանների բարելովումը   քաղաքացիական նախաձեռնությունը  ֆինանսական  միջոցներ  է   ներդրել: « Զինվորներին   մեր  չափով  օգնելու համար , մենք մեր պարտքը համարեցինք օժանդակել  որոշ խնդիրների օպերատիվ  լուծելու համար» ,-ասաց պարոն Անեյանը:

Մենք տեղեկացանք նաև , որ  բանակին  օգնելու  և զինվորի ֆիզիակական աշխատանքները  թեթևացնելու  համար, խրամատները բահերով ու քլունգներով փորելու  հնարավորությունը  փոխարինելու համար, կազմակերպությունը տրամադրել է   անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այդ գործում տեխնկական  աշխատանքներ ներգրավելու համար:Այս  ֆոնին մենք  տեղեկացանք, որ  կֆինանսավորվի   ևս մի քանի դիրքեր  փորելու  համար :

   Իսկ մեր այն հարցին թե ա՞րդյոք շարունակական է լինելու  սահմանային  դիրքերում մեր զինվորներին  այցը, պարոն Անեյանը ասաց,- «Գիտեք մենք նախքան պատերազմն  ենք եղել , պատերազի ընթացքում և պատերազմից հետո էլ ենք լինելու նրա կողքին քանի-որ մեր շարժման հիմքում ընկած է հայրենիքը ամուր պահելու գաղափարը: Այնպես , որ մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի մեր հայանպաստ ծրագիրը շարունակվի և թող օրինակելի լինի մեր հայրենիքում ապրող և նրա սահմաներից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար» :

Հ.Գ. Գիտեք հարց է ծագում, թե ինչպես է , նմանատիպ աշխատանքների համար  շարժումը   կարողանում   ֆինանսավորել , սական մեր քաղաքական գործիչները այս օրերին իրենց մեկ քաղաքական – գովազդ բաներների համար հաճախ վճարում են  հազարավոր  դրամներ, որը կարող էին ուղղել իրենց հայրենի սահմանը ամուր պահող տղերքի կյանքի որակը բարձրացնելու գործին: Մինչդեռ  անմխիթար վիճակում հայտնված մեր հայրենիքի  պաշտպանները  հաճախ զրկված են  տարրական  պայմաններից:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները