Ի՞նչ պատիժ է սպասվում Մակրոնին ապտակած քաղաքացուն
Ֆրանսիայում 28-ամյա Դամիեն Տարելը, որը հունիսի 8-ին հարվածել էր նախագահ Էմմանուել Մակրոնի դեմքին, դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, հայտարարել է Հանրապետության դատախազ Ալեքս Պերինը: Այս մասին գրում է Le Figaro-ն:
Ընդհանուր առմամբ, Տարելը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, բայց նրանցից 14 ամիսը կասեցված է, հայտնում է BFMTV- ն: Եթե ազատ արձակվելուց հետո և 2 տարվա ընթացքում նա աշխատի կամ սովորի, հոգեբանի հսկողության տակ կլինի և նոր խախտումներ չկատարի, ապա նրան բանտ չեն վերադարձնի:
Բացի այդ, նրան 5 տարով արգելել են զենք վերցնել ձեռքը կամ պահել այն, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնել 3 տարվա ընթացքում: