Նիկոլը պլանավորում է հայի արյունը թափել հայի ձեռքով. Միքայել Մինասյանն ապացույց է ներկայացրել /տեսանյութ/
Նիկոլն իր քաղաքական կարիերայի հենց սկզբից՝ 2008 թվականից, հասարակությանը մեթոդիկ կերպով տարել է քաղաքացիական պատերազմի: Քաղաքացիական պատերազմը միակ գործիքն է պրովինցիալ ֆյուրերի համար իր կամքը նրանց ստիպելու համար, ովքեր իր հետ համաձայն չեն: Ոտնատակ տալ ընդդիմախոսների ազատությունը, ապացուցել իր ճշմարտացիությունը մոլոտովյան կոկտեյլով: Տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Ցիցերոնն իր նամակներից մեկում գրում է, որ բոլոր չարությունների գագաթնակետը քաղաքացիական պատերազմում հաղթանակն է:
Ներկայացված տեսանյութում ապացույցներ են այն բանի, որ Նիկոլը մոթոդիկ կերպով ու նպատակաուղղված հասարակությանը տարել է բախումների:
Նրան չեն բավարարում զոհերը, որոնք կան կորոնավիրուսից, զոհերը, որոնք եղան պատերազմում: Դեպի բացարձակ չարն իր ձգտումներում նա պլանավորում է հայի արյունը թափել հայի ձեռքով:
Նրա վերջին հույսը բռնությունն է, մեր վախը քաղաքացիական պատերազմի նկատմամբ, մեր կազմակերպված չլինելը»,-գրում է նա:
Տեսանյութը՝ այստեղ
