Հադրութի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն:
