Էջմիածնում փորձել են խեղդել տաքսու վարորդին /տեսանյութ/
Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքսու վարորդ էր։
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։
Ավազակության փաստով Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Ավելին՝ այստեղ
