Ապստամբություն Coca-Cola-ի դեմ. իտալացի ֆուտբոլիստը հետևել է Ռոնալդուի օրինակին և իր դիմաց դրված գազավորված ըմպելիքները փոխարինել ջրով (տեսանյութ)

Իտալիայի ազգային հավաքականի աստղ, ֆուտբոլիստ Մանուել Լոկատելլին, Շվեյցարիայի հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում չի ցանկացել նստել Coca-Cola-ի շշերի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports News-ի թվիթերյան պաշտոնական էջից:

Նա հետևել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի օրինակին և մի կողմ է հրել գազավորված ըմպելիքը՝ իր առջև ջրի շիշ դնելով:

Նկատենք, որ Coca-Cola-ն Եվրոպայի առաջնության հովանավորն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նպաստել էր Coca-Cola ընկերության արժեթղթերի գնի նվազմանը՝ մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում ապրանքանիշի խմիչքի շշերն իրենից հեռացնելով: Դրա հետևանքով ընկերությունը գրեթե 4 միլիարդ դոլար է կորցրել:

Ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի էր եկել «Եվրո-2020»-ի խմբային փուլի Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին Բուդապեշտում: Իր տեղը զբաղեցնելուց հետո նա մի կողմ է հրել Coca-Cola-ի շշերը, որն ՈւԵՖԱ-ի և «Եվրո-2020»-ի պաշտոնական հովանավորն է, և փոխարենը թողել է միայն ջուրը:

«Ջուր խմե՛ք», - լուրջ տոնով ասել էր Ռոնալդուն:

 


 

 

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները