Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել Էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։
Կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ որոշումն ընդունվել Է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներն սկսելու պլանների մասին: