Կանխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը «Արմավիր» ՔԿՀ-ում․ ՔԿԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020 թվականի հունվարի 23-ին` ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ա.-ին փոխանցելու նպատակով քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված դեղորայքը, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից։

Կատարված զննությամբ «Մետրոնիդազոլ դենտա» և «Դիկլակ գել» մակնշմամբ քսուքների համար նախատեսված ճկվող սրվակներում քողարկված հայտնաբերվել են համապատասխանաբար 9 և 8 գրամ քաշերով, թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգվածներ։


Ժամը 17։15-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել նաև Հ. Ա.-ի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացի Խ. Ո.-ն, որի գրպանում` ծխախոտի տուփի մեջ առանձնացված 2 փաթեթներում, հայտնաբերվել են կրկին թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգվածներ՝ յուրաքանչյուրը 2 գրամ քաշով։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները