Երուսաղեմում հայ կինը Մակրոնին ֆրանսերենով ներկայացրել է հայ համայնքի պատմությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում զբոսանքի ժամանակ այցելել է հայկական արվեստի գործերի հուշանվերների խանութ։
Խանութում Երուսաղեմի հայերից Ցողիկ Այնթափյանը Ֆրանսիայի նախագահին հենց ֆրանսերենով ներկայացրել է հայ համայնքի պատմությունը։