Հայաստանում չպետք է լինի ընտրող, որի քթից չգա Նիկոլի՝ իր ընտրությունը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ բողոքի ցույց են անում․ ոռոգման ջուր չկա, բերքը չորացել է, դրան էլ գումարած՝ երաշտ է, արդեն մեկ ամիս է՝ անձրև չկա։ Ընդ որում, ասում են՝ վճարել ենք ջրի համար, բայց չեն տալիս։ Մայրուղին փակել են Գեղակերտ, Հովտամեջ, Հայթաղ, Ծիածան, Ծաղկալանջ համայնքների բնակիչները։

Ի՞նչ էր խոստանում նիկոլը ոռոգման ջրերի մասով։ 2018 թվականի հեղափոխությունից երեք անգամ հայտարարեց՝ «Ոռոգման ջուրը պետք է լինի այնքան հասանելի, որքան էլեկտրաէներգիան է»։ բայց երեք տարի շարունակ մարդիկ փողոց էին փակում, որովհետև այս խոստումը Նիկոլը բոլորովին չկատարեց, ավելին՝ հենց Արմավիրի մարզում հոսանքն է դարձել ոռոգման ջրի պես, օրը մի քանի անգամ անջատում են։ Գիտե՞ք ինչի․ որովհետև ատոմակայանը փակել են, Արցախից եկող հոսանքն էլ, Նիկոլի շնորհիվ, հիմա Ալիևին է բաժին հասնում։

Իսկ ի՞նչ էր խոստանում ոռոգման ջրի մասով «Հայաստան» դաշինքը․ խոստանում էր, որ հա՛մ բոլորը կունենան ջուր, ինչպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էր, հ՛ամ էլ 3 տարի սիմվոլիկ գումար կվճարեն։

Ուղիղ 5 օր առաջ Հայաստանում ընտրություն էր ու գիտե՞ք այսօր բողոքի ցույց անող գյուղերում արդյունքները ինչպիսին են եղել․

Գեղակերտում 534 ընտրողից 339-ը Նիկոլ է ընտրել, 67-ը՝ «Հայաստան» դաշինք։

Հովտամեջում 428 ընտրողից 297-ը Նիկոլ է ընտրել, «Հայաստան» դաշինքին՝ 78-ը։

Հայթաղի 448 ընտրողից 323-ը գնացել է Նիկոլի հետևից, 40-ը՝ «Հայաստան» դաշիքնի։

Ծիածան գյուղում 391 ընտրողից 292-ը ընտրել է Նիկոլ, 37-ը՝ «Հայաստան» դաշինք։

Ծաղկալանջի 495 ընտրողից 334-ը Նիկոլ է ընտրել, 83-ը՝ «Հայաստան» դաշինք։

Դուք երեք տարի տեսել եք, որ հա՛մ ոռոգման ջրի խնդիր ունեք, հա՛մ մթերման, հա՛մ էլ Նիկոլ եք ընտրում, ուզում եք, որ մարդը շարունակի այնպես, ինչպես ղեկավարել է երեք տարի։ Արդա՞ր է։ Շա՜տ։ Ինչի՞ց եք բողոքում, ժողովուրդ։

Ապրես, Նիկոլ ջան, լավ ես անում, так держать.

Գյուղ առ գյուղ հիշեցնելու եմ ու գյուղ առ գյուղ հաճույքով լուսաբանելու եմ էս խնդիրները․ Հայաստանում չպետք է լինի ընտրող, որի քթից չգա Նիկոլի՝ իր ընտրությունը։

Այո, ինչ խոսք, չարախնդում եմ»։

 

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները