Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ընտրական տարօրինակ մաթեմատիկա

Ընտրություններն անցել են, և մենք դեռ երկար կքննարկենք դրանց որակը և արդյունքները: Բայց կա մեկ տարօրինակ հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել:

2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում, նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլեւ 2/3 -ը:

2021 թվականին, խորհրդարանական ընտրություններին Նիկոլը հավաքեց ձայների 54 տոկոսից պակաս, մասնակցում էր ընտրողների 49,5 տոկոսը: Եվ դարձյալ, նրա քաղաքական ուժը ոչ միայն ստանում է խորհրդարանում մանդատների երեք հինգերորդը, այլ ամեն կերպ ձգտում է ձևակերպել նաև մանդատների երկու երրորդը, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն ասեմ, որ այս պահին 2/3 ունենալու համար, Նիկոլը միայն մեկ մանդատ չունի:

2018-ին Նիկոլը ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների 34 տոկոսը, իսկ 2021 թ.-ին նա արդեն ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների ընդամենը 26,5 տոկոսը:

Նիկոլի ցուցանիշները նվազում են՝ ինչպես իր օգտին տրված ձայների, այնպես էլ բոլոր ընտրողների ընդհանուր թվից, բայց նա շարունակում է պահպանել իր անսասան դիրքը խորհրդարանում: Փաստորեն, ստացվում է, որ կորցնելով 200,000 ընտրողի աջակցությունը՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար:

Ընդդիմությունը կրկին կորցնում է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները առանցքային որոշումների և սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու համար:

Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից»:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո «Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան․ Իրանի փոխնախագահ Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Ամենաընթերցվածները