4 ուժ դիմեց ՍԴ. Ի՞նչ որոշում կարող է կայացվել. Տեսանյութ

Երեկ լրացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը: ՍԴ են դիմել չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը: Նրանք, Սահմանադրական դատարան դիմելով, պահանջում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, թե Սահմանադրական դատարան դիմումով ներկայացրել են 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների վերլուծությունը, որը, ըստ էության, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի: Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները վիճարկող դիմումի հետ մեկտեղ Սահմանադրական դատարան է ներկայացրել գրություն, որպեսզի այս քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի:

Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ, ընդ որում ոչ թե աշխատանքային, այլ օրացույցային։

Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։

Նորընտիր ԱԺ -ն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։ Սահմանադրության 90-րդ հոդվածում որպես ժամկետ սահմանվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, որը կնշանակվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Ընտրությունների վիճարկման մասին ստացված 4 դիմումները Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են քննվել թե միասին, թե առանձին-առանձին:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանը Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստը Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո «Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան․ Իրանի փոխնախագահ Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
Ամենաընթերցվածները