Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է. ԱԻՆ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Հուլիսի 3-ին, ժամը 14։10-ից Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։