Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի բանկիրին
Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) խմբավորման երկու գործող անձանց: Այս մասին հայտնում է Լենտան։
Հայտնի է, որ ձերբակալվել են Ալեքսանդր Կուտուկովը և Ալեքսանդր Պլյուշենկոն, վերջինս եղել է Հասանի բանկիրը։ Ըստ քննիչների, երկուսն էլ մասնակցել են բանկի ավանդատուների միջոցների հափշտակությանը, ձեռնարկությունների սնանկացմանն ու ունեցվածքի դուրսբերմանը: Խարդախ գործարարներին վախեցրել են. Նրանց անուններով գերեզմանաքարեր են ուղարկել: