Հզոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան), հայտնում է minval.az լրատվականը՝ հղում տալով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրությանը։
Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։