ՏԿԵՆ-ում քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթի խնդիրների կարգավորման տարբերակները


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու համար սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Հաշվի առնելով այն էական դերակատարումը, որ մարզպետարաններն ունեն հանրապետության տարբեր շրջաններում այս ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելու, կարիքները գնահատելու հարցում, ինչպես նաև այն, որ առաջին ձեռքից ինֆորմացիան ստացվում է հենց մարզպետարաններից ու համայնքապետարաններից, մեր մասնակցությունը այս գործընթացում կարևորվել է, և մենք պատրաստակամություն ենք հայտնել ներգրավվել համատեղ աշխատանքներում»:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է թեմային առնչվող մի շարք հարցերի՝ նշելով, որ կարևոր է ձևավորել համընդհանուր ընդունելի տեսակետ, որն առաջ շարժվելու հիմքն է լինելու առաջիկայում։ «Մենք կհայտարարենք այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու ենք որոշումները կայացնելու համար: Առաջարկում եմ հստակ թվարկել սպանդանոցային գործունեություն ծավալով տնտեսվարող սուբյեկտներից մեր ակնկալիքները, նրանց առաջադրվող պահանջները՝ ձևավորելու այն իրավական շրջանակը, որը կգործի պետության, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն ծավալողների միջև հարաբերություններում։ Եթե մեր պահանջները հասկանալի և ընդունելի լինեն տնտեսավարողների համար, ապա ունենք երաշխիք, որ երկարաժամկետ հեռանկարում էական խնդիրներ չեն առաջանա, և այս պարագայում ֆերմերներին էլ կհավաստիացնենք, որ անհաղթահարելի դժվարություններ նրանց համար չեն ստեղծվի»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

7STOPPED
Կառավարության անդամները գործընկերների ուշադրությունն են հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման, անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր և շարժական սպանդանոցների հասանելիության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցների կառուցմանն և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի և վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին դիտարկել այդ ծրագրերը որոշակի փոփոխության ենթարկելու հնարավորությունները՝ պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Ընդգծվել է նաև հանրության հետ ինտենսիվ շփումների անհրաժեշտությունը. տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին և շահառու բոլոր խմբերին մասնակից դարձնել գործընթացին, կառուցողական քննարկումներ անցկացնել վերջիններիս հուզող հարցերի շուրջ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրելով սպանդանոցային մորթի իրականացման մեխանիզմներն ու դրա համալիր ազդեցությունը շահառուների վրա:

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների միջև ստորագրված հուշագրի համաձայն նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 և ավելի կենդանիները տեղափոխել անվճար, կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները