Արցախից տեղեկացնում են. Խնդրում ենք խուճապի չմատնվել
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում:
Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում:
Միաժամանակ ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ: