Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենայով պոկել է գազի խողովակն ու փախել. 2 այլ մեքենաների վարորդները հրաշքով են փրկվել

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից  4 հաշվարկ։  Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։

Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության Երևանի գծի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի փրկարարներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները կարողանան վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին ու ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «3 տարի է, էս խնդիրը կա, փոշի ու կեղտ ենք շնչում։ Կոյուղաջրերը դարձել են մի իսկական պատուհաս, գարշահոտության ասին էլ խոսք չկա։ 3 տարի առաջ, երբ սկսեցին ճանապարհաշինարարական աշխատանքներ, ընդվզեցինք, ու քաղաքապետ Հայկ Մարությանը իր շքախմբով էկավ, խոստացան, որ 1 տարվա ընթացքում ճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքների ավարտ կհայտարարեն, բայց հիմա միակ հարցի լուծումը տեսնում ենք նրանում, որ ճանապարհը փակենք»։ 

Բնակիչների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ Ի վերջո, վարչական շրջանի ոստիկանապետին հաջողվեց բնակիչներին համոզել, հորդորել, որպեսզի չդիմեն այդ ծայրահեղ քայլին և բնակիչներից կազմված մի քանի հոգու հետ պայմանավորվեցին՝ խնդիրը տեղում քննարկելու և լուծելու նպատակով գնան Երևանի քաղաքապետարան։ 

Աղբյուրը հայտնում է, որ գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա, որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։ 

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ հետաքննական բաժանմունքից։ Ավտոմեքենաների վնասման փաստով նյութեր են նախապատրաստվում նշված բաժնմունքում, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում էլ ձեռնարկվում են անհրաժեշտ  միջոցառումներ՝ գազախողովակը ավերած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տեղում Գ. Մովսիսյանի կարգադրությամբ արագ դեպքի վայր ժամանեցին «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի կարճ ժամանակում բնակչության գազամատակարարումը վերականգնվի։ 

Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ BMW-ի վարորդն ասում էր. «Հրաշքով ենք պրծել։ Եղբորս հետ գնում էինք հարսանիքի, քավոր էի։ Մենակ էն եմ հիշում, որ հայտնվեցի փոշու մեջ ու ճիշտ կողմնորոշվեցի, որ շտապ մեքենան հեռացրեցի։ Եղբորս բնակիչները տեղում օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։



  
դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»
Ամենաընթերցվածները