Նիկոլ Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ

«168 ժամը» գրում է. ««Փաշինյանի լոյալությունը Մոսկվային ոչ թե անկեղծ, այլ ստիպված բնույթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում հնչեցված գնահատականներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նախ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու և վստահության քվե ստանալու կապակցությամբ՝ կարևորելով այդ հանգամանքը առաջիկա դժվար, սուր հարցերը կարգավորելու հարցում:

Տարասովն ասաց, որ կան զգայուն, սուր հարցեր, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի, որոնք, թերևս, չբարձրաձայնվեցին:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այցը փակ բնույթ էր կրում:

«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ կարծում է՝ քննարկվում է հանդիպման տարբերակ Փաշինյանի և Ալիևի միջև, ինչպես նաև կապուղիների արգելափակման հարցը: «Կարծում եմ, Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական խաղաղապահների գոտի է, ներկայիս հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է լուծվելու ԼՂ կարգավիճակի հարցը, Մոսկվան գտնում է, որ ժամանակը չէ կարգավիճակի հարցը քննարկել, պետք է իրականացնել խաղաղության հայտարարության դրույթները ապաշրջափակման շուրջ հատկապես: Բայց կա շղթա, ինչպես ռուսական հեքիաթում շաղգամի մասին, ամեն ինչ փոխկապակցված է և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել ավտոնոմ ռեժիմում: Ինչպե՞ս կարելի է լուծել կապուղիների արգելափակման հարցը՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի, առանց սահմանային խնդրի կարգավորման: Իսկ ինչպե՞ս լուծել սահմանային հարցը՝ առանց հստակեցնելու Ղարաբաղի կարգավիճակը, կամ ինչպե՞ս պետք է կապուղու արգելափակման հարցը լուծել, Արդբեջանն ասում է՝ միջանցք, բայց հայտարարությունում նման բան չի ասվում, ինչպե՞ս է հնարավոր այս ճանապարհները բացել՝ առանց նորմալ հարաբերություններ ունենալու ոչ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի հետ, քանի որ խոսքն Ադրբեջանից Նախիջևան կապուղու մասին է:

Ռուսական սահմանապահները կարող են մեկ-երկու ամիս կանգնել, լավ, մեկ տարի կանգնել, բայց այդպես որքա՞ն, երբ հարաբերությունները նորմալ չեն: Ցանկացած խնդիր, երբ մենք դիտարկում ենք, ասես ռուսական մատրյոշկա լինի, չի կարող լուծվել ավտոնոմ ռեժիմում՝ առանձին մյուս խնդիրներից: Փաշինյանը լիակատար փակուղում է, և գլխավորը՝ մենք տեսնում ենք, որ փորձերը՝ վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ևս չեն պսակվում հաջողությամբ, ֆրանսիացիներն ասում են, որ պետք է կարգավիճակի հարցը լուծել, ամերիկացիներն են հակված, ռուսները մի փոքր աջակցում են հայերին, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանն անձամբ տապալել է ողջ բանակցային գործընթացը, անձամբ ինքն է խզել և ներկայումս կարծում է, թե դա Պուտինն է անելու, բայց Պուտինը դա չի անելու, ֆրանսիացիները չեն անելու, Ալիևին դա պետք չէ, այսպիսի իրավիճակ է: Խոսում են ապագայի պլաններից, բայց ի՞նչ ծրագիր, առաջին հերթին ժողովրդին է հարկավոր հանել այս ծանրագույն դեպրեսիայից ու սթրեսից»,- ասաց Տարասովը:

Հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական պահա՞նջ է, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ դա իր կարծիքն է, և չի կարծում, թե դա ռուսական կողմն է պահանջել:

«ՌԴ-ն չի նման հարց դնում, հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունն ունի իր օրենքները: Երբ ՀՀ-ն ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մի քանի օր անց Պուտինը հստակեցրեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախությունը, Պուտինը դա պատահական չասաց, չճանաչված պետությունը դա Ադրբեջանի տարածք է: Եթե Դուք չեք ճանաչում, ուրեմն Փաշինյանը պետք է մեկնի այնտեղ համաձայնեցված կերպով հատկապես, եթե ստորագրում է խաղաղության համաձայնագիր, և դա պետք է անի Ադրբեջանի թույլտվությամբ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տեղի ունեցող պրոցեսում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ գաղափար կար, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դա չեղարկվել է, տեղի են ունեցել հայկական դիվանագիտության վիթխարի սխալներ, բոլոր ուղղություններով անկյուն են մղվել: Դժվար է գտնել մեկ խնդիր, որը լուծելով՝ կարելի է շարունակել: Սյունիքի խնդիրը դիտարկեք՝ ՀԱՊԿ-ի թեման ինչպե՞ս շրջանառվեց: Ադրբեջանը սրեց հարցը, սադրեց այդ սահմանային խնդիրը, բայց դա, մեր դիտարկմամբ, ռազմական ներխուժման գործողություն չէր, և ՀԱՊԿ-ին դիմումները սպեկուլյատիվ բնույթ են կրում: Այսինքն՝ կրկին շարունակում են ձմերուկների վաճառքը շուկայում, ինչպես արվում էր Երևանում, հիմա նրանք դա անում են Մոսկվայում, Փարիզում և այլուր: Պետք է սովորել գրքեր կարդալ և ոչ ձմերուկ վաճառել»,- ասաց Տարասովը:

Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը Մոսկվային՝ ստիպված լոյալություն է: «Հայերը, իմ կարծիքով, ռուսական ռեսուրսը պետք է օգտագործեին իրենց նպատակներին հասնելու համար, այնինչ ետ հրեցին այդ ռեսուրսը, իսկ Ալիևը, որը ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չէ, 100 տոկոսով այդ ռեսուրսն օգտագործեց՝ դրան հավելած՝ նաև Թուրքիայինը»,- ասաց նա:

Ռուս քաղաքագետը նաև նշեց, որ Պուտինը ջերմ էր Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը, քանի որ իր խնդիրները լուծել է․ Պուտինը հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին, որպես ռազմավարական մակարդակի դաշնակից, գործընկեր՝ Հայաստանը չի ձգում:

«Հենց այդ պատճառով սեպարատ բանակցությունների մեջ չի մտնում Ալիևի թիկունքում, ինչ-որ հայտարարություններ չի չեղարկում, չի ստորագրում փաստաթղթեր։ Չի բացառվում, որ Փաշինյանը Ալիևի հետ ապագա հանդիպման համար ինչ-որ պրոյեկտ էր բերել, չեմ բացառում, որ ինչ-որ պրոյեկտներ եղել են»,- ասաց Տարասովը՝ հավելելով, որ հանդիպումը փակ էր, և դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ քաղաքականությունը ևս Հայաստանի հանդեպ խնդրահարույց է, Տարասովն ասաց, որ ՌԴ քաղաքականությունը ևս փոխվում է, առաջնահերթությունները փոխվում են:

«Առևտրային հարաբերությունները մեծ տեղ ունեն: Ադրբեջանն ամեն ինչ գնում է, վճարում է, իսկ Հայաստանին անվճար նվիրում են, սա է հարցը, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանը մեծ խաղի մեջ է, մեծ նարդի է խաղում, որոնց ընթացքում՝ խորոված է վայելում: Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Աֆղանստանի շուրջ, սա ևս ռուս-թուրքական մեծ խաղի մի մաս է»,- նկատեց նա»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Կոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ը Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյա Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում
Ամենաընթերցվածները