Նոր մանրամասներ Արագածոտնում խոշոր վթարից. Ղեկին եղել է սերիալների հայտնի դերասանուհին (ֆոտո)

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով  հիվանդանոց տեղափոխված Nissan Teana  մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:

Կայքի տեղեկություններով՝ Թ. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների  դերասանուհիներից է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում հունիսի 17-ին, ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները