Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին
Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել Քաջակի շրջանում, չորս զինծառայող է վիրավորվել: Նահանգապետի ներկայացուցիչ Օմար Զվական հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գետնին է եղել: Ուղղաթիռն այդ ընթացքում այդ տարածքում զինվորների է մատակարարել, իսկ հրթիռը վայրէջքի ժամանակ է հարվածել:
Դեռ ոչ ոք պատահարի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: